▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց հրավիրեմ, էդ մարդը պատգամավոր չէ. Շարմազանովը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

ԱԺ նիստի ընթացքում Լեւոն Զուրաբյանը, քննադատելով 1998-ից սկսած Հայաստանում սեփականաշնորհման քաղաքականությունը, նշեց, որ 90-ական թթ. իրենք ավելի արդյունավետ էին աշխատում:

Տեղից միջամտեց Հրանտ Բագրատյանը՝ ասելով, թե 1998 թ. Ռոբերտ Քոչարյանը եկավ եւ մեխանիզմը փոխեց:

Դիմելով նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ Բագրատյանն ասաց. «Կանչեք ստեղ Քոչարյանին, իրեն էլ կասեմ»:

-Ո՞նց հրավիրեմ, ինքը պատգամավոր չէ,-տեղից արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее