Ընկերներիցս ոմանք կարծում են, որ փոխոստիկանապետիի հետ բանավեճի ժամանակ պետք է վիրավորեի, անհարգալից վերաբերմունք ցուցաբերեի, ցույց տայի թե ինչքան վատն է ինքը...
Իրականում ամեն մարդ ինքն իր խոսքով ու գործով ցույց է տալիս թե ինքն ով է, ու այլոց օգնության կարիքը չկա...
Անկախ նրանից թե ով է դիմացինս, ես հարգում եմ որպես մարդ, ու վիրավորանքներով չի, որ ցույց եմ տալիս իմ այլընտրանքային տեսակետը, չհամաձայնվելը, անհանդուրժողականությունս երեւույթների նկատմամբ...
Շնորհակալ եմ քննադատական կարծիքների համար, դրանք ինձ ուժեղացնում են, հմտանալու հանարավորություն են տալիս....
Շնորհակալ եմ նաեւ Ազատություն ռադիոկայանին եւ Իրինա Հովհաննիսյանին հետաքրքիր հնարավորություն ընձեռելու համար, նաեւ Վալերի Օսիպյանին, ով կարող էր ընդհանարպես չգալ բանավեճին` հաշվի առնելով իմ հստակ մոտեցումը ոստիկանության եւ միլիցեքի վերաբերյալ (լրագրողները բազմիցս փոխանցել են, որ իշխանական թեւից շատերն են հրաժարվում հետս բանավիճել)...
Ֆեյսբուք
Տեսանյութը` Ազատություն ռադիոկայանի