a1plus.am-ը գրում է. ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը զարմացած է հարկային օրենքի հանդեպ պատգամավորների աղմկոտ հակազդեցությունից:
Դիցուք, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այս օրինագծի առիթով Վարդան Այվազյանին ասաց՝ այդքան մեծ քիթ ունեք, բայց քթածակ չունեք: Այնուհետեւ Էնֆիաջյանը բարոյականությունից զուրկ էր անվանել պարոն Այվազյանին, երբ վերջինս ԲՀԿ-ական պատգամավորին անվանել էր ջերմոցի վարունգ. «Բարոյական օրենքներից սովորաբար խոսում է դրանից զուրկ մարդը»:
Պարոն Այվազյանին այլեւս կանգնեցնել հնարավոր չէր: Հանրապետականը հիշեց նաեւ, որ Վահե Էնֆիաջյանը տղամարդ լինելու առիթ ուներ, երբ ԲՀԿ-ն արմատական ընդդիմություն էր. «Ոմանց համար հետաքրքիր է պորտից ներքեւ գործողությունները, հարվածել, խաղալ»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում