Անկեղծ ոգևորված եմ...ՀՀԿ-ն քաղաքական դպրոց է ուզում հիմնել:
Մտածում եմ՝ գուցե այդ դպրոցում կթվողներին դաստիարակեն, որ քաղաքականության մեջ «օճառվելն» ընդունելի չէ, իսկ հատկապես՝ սեփական կուսակցության ղեկավարներին «օճառվել»-ը ՝ ցանկալի չէ:
Գուցե երիտասարդներին հասկացնեն, որ կուսակցական տարբերանշանով փողոցներում սեթևթելն իրենց միտքն ու բանականությունը չի պայծառեցնում, իսկ ՀՀԿ-ի կրծքանշանը, օսլայած օձիքներն ու «ժելեյով» լղոզված մազերն ամենևին նրանց չեն գեղեցկացնում:
Գուցե...Կապրենք՝ կտեսնենք:
Բայց նախ պետք է տեսնենք, թե ո՞վ է կրթելու քաղաքական դպրոցի սաներին...Գուցե Առաքել Մովսիսյա՞նն ու Մհեր Սեդրակյա՞նը...
Այդ դեպքում էլ՝ կտեսնենք ու կապրենք...Սովոր ենք:
Մեկ էլ հարց է, թե ովքեր են կրթվելու այդ քաղաքական դպրոցում՝ ՀՀԿ-ական ծերակույտի և օլիգարխ ու թաղային հեղինակություն հանրապետականների որդինե՞րը:
Էդ դեպքում՝ քաղաքական դպրոցի պատին պետք է գրեն՝ «Պտուղը ծառից հեռու է ընկնում» ու հաստատեն,որ այդպես էլ է հնարավոր...
Հեղինակ՝
Ատոմ Գրիգորյան