Սիրելի հայրենակիցներ,
Ցանկանում ենք ձեզ պատմել Հակոբի մասին: Նա ներկայումս սովորում է Մեծ Բրիտանիայի UWC Ատլանտիկ Քոլեջում: Լինելով քոլեջի ակտիվ անդամ նա մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների, միջոցառումների, պատվով ներկայացրել Հայաստանը և այժմ էլ անում է ամեն ինչ իր երկիրն ապագայում ավելի լավը դարձնելու համար:
Վերջերս նա ընդունվել է Լոնդոնի Համալսարանի King's քոլեջը, որտեղ պատրաստվում է սովորել Եվրոպական քաղաքականություն բակալավր ծրագիրը 3 տարում: Ուսում ստանալուց հետո նա իր ողջ փորձը և գիտելիքները ներդնելու է Հայաստանի խաղաղ և կայուն զարգացման գործում:
Սակայն, քանի որ իր մայրը մահացել է և հայրն էլ ստանում է հաշմանդամության թոշակ, գումարը բավական չէ համալսարանի ծախսերը հոգալու համար:
Եկեք մեր լուման ներդնենք, որ կյանքի այս կարևոր կետում Հակոբը կիսատ չթողնի կրթությունը:
Խնդրում եմ տարածեք նրա պատմությունը և Սիրելի հայրենակիցներ,
Շնորհակալ եմ:
Օգնենք հավաքել գումար իր համալսարանի ծախսերը հոգալու համար: