«Օձունի նոր կյանք» ծրագիրը շարունակում է ներկայացնել «Օձուն. փրկության պատմություն» տեսաշարը:
Օձունի եկեղեցու՝ գմբեթից սկիզբ առնող ճաքերը տարիներ շարունակ հանգիստ չէին տալիս մասնագետներին և սրբավայրի այցելուներին: Փոքրիկ երկրաշարժ, և աղետ կգար ճարտարապետական այս գոհարի վրա:
2012թ. սկիզբ առած «Օձունի նոր կյանք» ծրագրի շնորհիվ սրբավայրը զերծ մնաց կործանման վտանգից: Ծրագրի նախաձեռնողն է ծագումով Լոռու տարածաշրջանից մոսկովյան գործարար Մովսես Ձավարյանը, ով տրամադրել է տաճարի վերականգնման միջոցների մեծ մասը:
«Օձունի նոր կյանք» ծրագրի շրջանակներում գմբեթի ամրակայման ընթացքում նորարարական մեթոդներ են կիրառվել: Դրանց մասին է պատմում «Օձուն. փրկության պատմություն» շարքի հերթական մասը: