Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը փորձում է հանգստացնել Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին , որոնք փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշն այն բանից հետո, երբ փողոցի փակ հատվածից, որտեղ գտնվում է ՊՊԾ գրավված գունը, լսվել էին կրակոցներ:
Ավելի ուշ պարզվել էր, որ ՊՊԾ գնդի տարածքից Սասնա Ծռեի անդամներն էին օդ կրակել:
Փոխոստիկանապետը ցուցարարներին ու նաև լրագրողներին ասում է՝ Ոչինչ չի տուժել... Այդ ընթացքում ցուցարարներից մեկը հուշում է՝ ոչինչ չէ, այլ՝ ոչ ոք և փոխոստիկանապետը շարունակում է ոչինչ չի տուժել, ոչ ոք չի տուժել, ոչ մի բան չի սպասվում, խնդրում ենք 5 քայլ ետ գնացեք...
Ուղիղ միացումն՝ Ազատություն ռադիոկայանի