▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. Մոնրոյի մարդասպանի սենսացիոն խոստովանությունը

 

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ, 78 ամյա թոշակառու Նորման Խոջեսը սենսացիոն հայտարարություն է արել հոսպիտալում: Նա պնդում է, որ 1959-1972 թթ․ ընկած ժամանակահատվածում կատարել է 37 սպանություն՝ ԱՄՆ ղեկավարության պատվերով: Սպանվածների շարքում մահամերձ ծերունին հիշատակել է նաև Մերլին Մոնրոյի անունը: Խոջեսը հատուկ ծառայություններում աշխատել է 41 տարի: Նա խոստովանել է, որ որպես քիլլեր՝ մի քանի անգամ էլ այլ երկրների հատուկ ծառայությունների պատվերներ է կատարել:

Ըստ Խոջեսի՝ նա սպանել է դերասանների, գիտաշխատողների, որոնց գաղափարները վտանգ էին ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար: «Մենք տեղեկություն ունեինք, որ Մոնրոն անկողին է կիսում ոչ միայն Քենեդու, այլ նաև Ֆիդել Կաստրոյի հետ:

Իմ հրամանատարը՝ Ջիմ Հեյվորդը կանչեց ինձ իր մոտ և ասաց, որ Մոնրոյին հեռացնել է պետք, բայց դա պետք էր անել այնպես, որ նման լիներ ոչ թե սպանության, այլ ինքնասպանության կամ գերդոզավորման»,- պատմել է Նորման Խոջեսը:

«Մինչ այդ պահը ես երբեք կանանց չէի սպանել, բայց ես պարտավոր էի ենթարկվել հրամանին: Ես դա արել եմ հանուն Ամերիկայի: Մոնրոն կոմունիստներին կարող էր ստրատեգիական կարևոր ինֆորմացիա հաղորդել, և մենք դա թույլ տալ չէինք կարող»: Այս ամենը պատմելուց հետո, սակայն, Խոջեսը ավելացրեց, որ չի զղջում իր արածի համար: Իսկ թե ինչպես է նա կատարել սպանությունը, ծերունին պատմեց հետևյալը. «1962թ. մարտի 5-ի գիշերը ես ներխուժեցի Մոնրոյի բնակարան ու նրան քլորոհիդրատի մեծ չափաբաժին ներարկեցի, ինչից հետո դերասանուհին մահացավ»: 

Հավելենք, որ Խոջեսը Մոնրոյի մահից հետո գտնվում էր հատուկ ծառայությունների անմիջական պահպանության ներքո: Նա 41 տարի եղել է ԱՄՆ հատուկ ծառայությունների բարձրագույն սպայական կազմում:

Աղբյուրը՝ Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее