▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ոք չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվել...

 

Մայիսյան եռատոնին և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորներին և ազատամարտիկներին նվիրված «Ոչ-ոք չի մոռացել ու ոչինչ չի մոռացվել» խորագիրը կրող միջոցառում էր կազմակերպվել Մերձավան համայնքի երիտասարդների կողմից՝ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ:

«Ի հիշատակ Արցախյան ազատամարտի հերոսների» գրությամբ տեղադրվեց խաչքար և ցայտաղբյուր, որը օրհնեց Փարաքար եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Գեղամը: Միջոցառմանը մասնակցում էին նաև մոտակա զորամասի զինվորականները, ազատամարտիկները և զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքները: Զինվորականները մթնոլորտը էլ ավելի հուզական դարձրեցին՝ ընթերցելով իրենց զորամասի հրամանատար պետրոսյանի ուղերձը: Մինչ ուշ գիշեր թևածում էր երգն ու պարը, որը ապահովել էին Մերձավանի միջնակարգ դպրոցի աշակերտները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее