Ոչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. Փաշինյանը սպառնում է Սամվել Շահրամանյանին
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ, կամա թե ակամա, անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այն նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների՝ Հայաստանի համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականուցնում է որպես կառավարություն, ապա դա ազգային անվտանգության խնդիր է»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ եզրափակելով, որ ՀՀ-ում ՀՀ կառավարությունից բացի այլ կառավարություն լինել չի կարող և պետության նկատմամբ նման գործողությունները չեն կարող անարձագանք մնալ։ *** ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են: Նրանք գործում են համատեղ և միևնույն բառապաշարով սպառնում Արցախի պետական ինստիտուտներին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը: *** |
Ֆրանսիան Հայաստանին հերթական պատերազմի է դրդում, այս մասին ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, որ «Ֆրանսիան իր ռազմական առաքելությունն է տեղակայում Հայաստանում և նրան հերթական պատերազմի դրդրում՝ փորձելով իրագործել Հարավային Կովկասը մարտի դաշտի վերածելու իր ծրագիրը»։ Նրա խոսքով, Ֆրանսիան «դրանով չի սահմանափակվել և լրտեսական ցանց է ձևավորել՝ ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության»։ *** |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրվածություններ մտահոգիչ են»։ «Մենք ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- ասել է նա։ |