Wnews.am-ը գրում է.
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, ում պաշտոնավարումն ավարտին է մոտենում, պատմության մեջ կմնա որպես Միացյալ Նահանգների ամենադեմոկրատ եւ բաց առաջնորդներից մեկը։
Նրա լուսավոր ժպիտը, տեղին արված կատակներն ու ելույթը շոուի վերածելու կարողությունը նրան դարձրել են հանրության կողմից սիրված նախագահ։
Սպիտակ Տան պաշտոնական լուսանկարիչ Պիտ Սոուզը Օբամայի պաշտոնավարման ութ տարիների ընթացքում շուրջ երկու մլն լուսանկար է արել նախագահից։
Կայքը ներկայացնում է ԱՄՆ նախագահի ամենաաղմկահարույց եւ տպավորիչ լուսանկարները.
Այս կադրը շրջել է ողջ աշխարհով. նախագահը ձեռքով բարեւում է Սպիտակ Տան հավաքարարին։
Լուսանկարում արքայազն Ջորջը խալաթով է դիմավորում Բարաք Օբամային։
Բարաք Օբաման եւ երեխաները. սա լրիվ առանձին թեմա է։ Նախագահը իր երկու դուստրերի համար հոյակապ հայր է եւ նրա լուսանկարը փոքրիկ երեխաների հետ եւս մարդկանց մոտ հիացմունք են առաջացնում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում