ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Անկախության օրվա առթիվ մեծ խնջույք է կազմակերպել Սպիտակ տանը, որտեղ ելույթ ունենալու է հրավիրել նաև իր սիրած ռեփեր Քենդրիք Լամարին: Ինչպես նշում է The Daily Mail-ը, խնջույքի գլխավոր աստղը դարձել է հենց ինքը՝ նախագահը: Վերջինս բեմ է բարձրացել և Happy Birthday երգն է երգել ավագ դստեր՝ Մալիայի 18-ամյակի կապակցությամբ:
«Այնպես է ստացվել, որ մեր երկրի Անկախության տոնը համընկել է ավագ դստերս ծննդյան օրվա հետ: Ուստի ես Մալիային կնվիրեմ մի կարճ կատարում»,-բեմից ասել է Օբաման: