▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշանդրեքի ու հարսնացուի մասին ասեկոսեն հավաստի չէր....

Asekose.am-ը, հղում կատարելով գործընկեր կայքին, տեղեկություն էր տարածել, ըստ որի, տարածված լուրերի համաձայն, «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքից կարճ ժամանակ չանցած՝ արդեն իսկ քննարկումներ են սկսվել նրա եղբոր ամուսնության մասին:

Asekose.am-ի հավաստի տեղեկություններով, ցավոք,  սկզբնաղբյուր կայքում տեղ էր գտել անճշտություն և հրապարակվել էր մոսկվաբնակ մի աղջկա լուսանկար, որի  և   հարսնացուի անուն-ազգանունները համընկնում էին: 

Asekose.am-ն ներողություն է խնդրում ակամայից սխալ լուրը տարածելու համար  և վստահ է, որ ամուսնական  այս նորությունն էլ, իր գեղեցիկ ու պատշաճ անդրադարձով, ժամանակին հասանելի կլինի հետաքրքրասեր հայ հանրության համար և որ ամենակարևորն է՝ առանց ապատեղեկատվության կներկայացվի:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее