Asekose.am-ը, հղում կատարելով գործընկեր կայքին, տեղեկություն էր տարածել, ըստ որի, տարածված լուրերի համաձայն, «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքից կարճ ժամանակ չանցած՝ արդեն իսկ քննարկումներ են սկսվել նրա եղբոր ամուսնության մասին:
Asekose.am-ի հավաստի տեղեկություններով, ցավոք, սկզբնաղբյուր կայքում տեղ էր գտել անճշտություն և հրապարակվել էր մոսկվաբնակ մի աղջկա լուսանկար, որի և հարսնացուի անուն-ազգանունները համընկնում էին:
Asekose.am-ն ներողություն է խնդրում ակամայից սխալ լուրը տարածելու համար և վստահ է, որ ամուսնական այս նորությունն էլ, իր գեղեցիկ ու պատշաճ անդրադարձով, ժամանակին հասանելի կլինի հետաքրքրասեր հայ հանրության համար և որ ամենակարևորն է՝ առանց ապատեղեկատվության կներկայացվի:
Սկզբնաղբյուր կայքի՝ hraparak.am-ի նոր նյութը՝ ստորև.
«Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքից կարճ ժամանակ չանցած՝ արդեն իսկ քննարկումներ են սկսվել նրա եղբոր ամուսնության մասին: Օրերս մեր խմբագրությունը մի ձեռագիր նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ Սարգիսի հարսանիքին հրավիրվածներին պարզ էր դարձել, որ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ 18-ամյա Կարեն Կարապետյանի սիրելին մոսկվաբնակ, 21-ամյա Լիլիթ Մարկոսյանն է: Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Սամվել Կարապետյանի մերձավոր շրջապատից, մեզ վստահեցրին, որ իսկապես կրտսեր Կարապետյանը սիրահարվել է այդ աղջկան, անգամ նշանադրվել են: Ի դեպ, մեզ ուղարկված նամակում եւ համացանցում տեղեկություններ կային, թե Լիլիթ Մարկոսյանը ժամանակին երգիչ Միհրան Ծառուկյանի հետ էր ընկերություն անում, սակայն մենք պարզեցինք, որ Կարեն Կարապետյանի ընտրյալը որևէ կապ չունի Միհրան Ծառուկյանի հետ, պարզապես անունները համընկել են, ինչն էլ թերևս շփոթության առիթ է տվել։