Երիտասարդներն օգնում են իրենց համայնքին
Ք. Աշտարակ, Արագածոտնի մարզ - Հունիսի 2-ին Արագածոտնի մարզի Աշտարակ թիվ 5 դպրոցիաշակերտները տեղի համայնքի բնակիչների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ նշեցինիրենց համայնքի նորակառույց ավտոբուսային կանգառի բացումը: Կանգառը կառուցվել է Աշտարակի թիվ 5 դպրոցի աշակերտների ջանքերով, ովքեր ընդգրկված են HSBC ԲանկՀայաստանիկողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրում: Այդ կրթական ծրագիրն իրականացվում է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից՝ հանրապետության ավելի քան 75 դպրոցներում:
«Ես անչափ ոգևորված եմ տեսնել, թե ինչպեսեն երիտասարդները ակտիվորեն մասնակցում համայնքի բարելավման ծրագրերին: Նրանք անկասկած Հայաստանի ապագա առաջնորդներն են» - նշեցԱրմինե Հովհաննիսյանը, Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿտնօրեն:
Ծրագրի շնորհիվ աշակերտներն ուսումնասիրել են ազատ շուկայական համակարգի սկզբունքները և գործարար ընկերություններհիմնելումիջոցովհնարավորություն են ունեցելձեռք բերված գիտելիքները կիրառել իրական կյանքում՝ կատարելով շուկայական հետազոտություն, արտադրելով և շուկահանելով ապրանք կամ ծառայություն: Աշակերտները միաժամանակ ծանոթացել են նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը և իրենց գործարար շահույթից մասհանում են կատարել համայնքային ծրագրեր իրակակացնելու նպատակով:
Իրենց բարեգործական հանրային առաքելություններն իրականացնելու նպատակով աշակերտները հիմնել են հասարակական կազմակերպություն՝ հնարավորություն ստանալով իրականացնել նախատեսած համայնքային ծրագրերը:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը ներկայացրած բավականին հաջող դրամաշնորհային առաջարկի շնորհիվ ծրագրի մասնակիցներին շնորհվել է 150 000 ՀՀ դրամ գումարի չափով մրցանակ: Այդ միջոցներով , ինչպես նաև Աշտարակի քաղաքապետարանի և համայնքի բնակիչների աջակցությամբ աշակերտները կանգառի համար նախատեսված տարածքը մաքրել են աղբից, կառուցել են կանգառի քարե շինությունը և կանաչապատել են կանգառի հարակից տարածքը:
« Մենք անչափ հուզված ենք, որ կարողացանք լուծելմեր առջև դրված խնդիրը, քանի որ իսկապես ցանկանում էինքնվեր անել մեր համայնքին: Ավտոբուսի կանգառը ծածկ չուներ և մենք շատ հաճախ տեսնում էինքմերընկերներին և հարևաններինբացկանգառում անձրևի տակ կանգնած՝ ավտոբուսին սպասելիս: Մենք շատ երջանիկ ենք, որ այժմ մարդիկ կլինեն եղանակից պաշտպանված և կզգան նոր կանգառի հարմարավետությունը: Հուսով եմ, որ մենք կշարունակենք մեր աշխատանքները և մեր համագյուղացիներին օգնելու նպատակով կձեռնարկենք նաև այլ ծրագրեր » - նշեց ծրագրի մասնակիցներից Մերի Միքայելյանը:
HSBC Բանկ Հայաստանի գլխավոր տնօրեն Թիես Քլեմենցն ասաց. “Ես հիացած եմ տեսնելով, թե ինչպես են մեր համայնքային ներդրումները կյանքի կոչվում` իրապես փոխելով մարդկանց և երիտասարդների կյանքը: HSBC բանկը “Հայաստանի պատանեկան նվաճումներ” ՀԿ-ի հետ համագործակցում է արդեն շուրջ 10 տարի` ներդրումներ իրականացնելով երկարաժամկետ և հաջողված ծրագրերում: Կրթության բնագավառում իրականացվող մեր համատեղ ծրագրեն ուղղված են օգնելու երիտասարդներին` զարգացնելու իրենց ներուժը և, իսկ “Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն” ծրագիրը կատարելապես ծառայում է այդ նպատակին”: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելե “Հայաստանի պատանեկան նվաճումներ” կազմակերպության վեբ կայքը`www.jaarmenia.org:
Հունիսի 2-ին Արագածոտնի մարզի Աշտարակ թիվ 5 դպրոցի աշակերտները տեղի համայնքի բնակիչների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ նշեցինիրենց համայնքի նորակառույց ավտոբուսային կանգառի բացումը: Կանգառը կառուցվել է Աշտարակի թիվ 5 դպրոցի աշակերտների ջանքերով, ովքեր ընդգրկված են HSBC ԲանկՀայաստանիկողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրում: Այդ կրթական ծրագիրն իրականացվում է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից՝ հանրապետության ավելի քան 75 դպրոցներում:
«Ես անչափ ոգևորված եմ տեսնել, թե ինչպես են երիտասարդները ակտիվորեն մասնակցում համայնքի բարելավման ծրագրերին: Նրանք անկասկած Հայաստանի ապագա առաջնորդներն են» - նշեց Արմինե Հովհաննիսյանը, Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ տնօրեն:
Ծրագրի շնորհիվ աշակերտներն ուսումնասիրել են ազատ շուկայական համակարգի սկզբունքները և գործարար ընկերություններ հիմնելու միջոցով հնարավորություն են ունեցել ձեռք բերված գիտելիքները կիրառել իրական կյանքում՝ կատարելով շուկայական հետազոտություն, արտադրելով և շուկահանելով ապրանք կամ ծառայություն:
Աշակերտները միաժամանակ ծանոթացել են նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը և իրենց գործարար շահույթից մասհանում են կատարել համայնքային ծրագրեր իրակակացնելու նպատակով:
Իրենց բարեգործական հանրային առաքելություններն իրականացնելու նպատակով աշակերտները հիմնել են հասարակական կազմակերպություն՝ հնարավորություն ստանալով իրականացնել նախատեսած համայնքային ծրագրերը:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը ներկայացրած բավականին հաջող դրամաշնորհային առաջարկի շնորհիվ ծրագրի մասնակիցներին շնորհվել է 150 000 ՀՀ դրամ գումարի չափով մրցանակ:
Այդ միջոցներով , ինչպես նաև Աշտարակի քաղաքապետարանի և համայնքի բնակիչների աջակցությամբ աշակերտները կանգառի համար նախատեսված տարածքը մաքրել են աղբից, կառուցել են կանգառի քարե շինությունը և կանաչապատել են կանգառի հարակից տարածքը:
« Մենք անչափ հուզված ենք, որ կարողացանք լուծելմեր առջև դրված խնդիրը, քանի որ իսկապես ցանկանում էինք նվեր անել մեր համայնքին: Ավտոբուսի կանգառը ծածկ չուներ և մենք շատ հաճախ տեսնում էինքմերընկերներին և հարևաններինբացկանգառում անձրևի տակ կանգնած՝ ավտոբուսին սպասելիս: Մենք շատ երջանիկ ենք, որ այժմ մարդիկ կլինեն եղանակից պաշտպանված և կզգան նոր կանգառի հարմարավետությունը: Հուսով եմ, որ մենք կշարունակենք մեր աշխատանքները և մեր համագյուղացիներին օգնելու նպատակով կձեռնարկենք նաև այլ ծրագրեր » - նշեց ծրագրի մասնակիցներից Մերի Միքայելյանը:
HSBC Բանկ Հայաստանի գլխավոր տնօրեն Թիես Քլեմենցն ասաց. «Ես հիացած եմ տեսնելով, թե ինչպես են մեր համայնքային ներդրումները կյանքի կոչվում` իրապես փոխելով մարդկանց և երիտասարդների կյանքը: HSBC բանկը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի հետ համագործակցում է արդեն շուրջ 10 տարի` ներդրումներ իրականացնելով երկարաժամկետ և հաջողված ծրագրերում: Կրթության բնագավառում իրականացվող մեր համատեղ ծրագրեն ուղղված են օգնելու երիտասարդներին` զարգացնելու իրենց ներուժը և, իսկ «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրը կատարելապես ծառայում է այդ նպատակին»:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության վեբ կայքը`www.jaarmenia.org: