Ականատեսները վկայում են, որ արցախյան պատերազմի ամենածանր օրերին Արկադի Տեր-Թադևոսյանը, կանգնել է նահանջող զորքերի առաջ և գոռացել, որ մի մոռացեք, որ դուք ընտրյալ ազգ եք ու բոլոր տեսակի անհաջողութունները կմնան ետևում ու ի վերջո մենք հաղթանակած դուրս կգանք:
Ես անձամբ եմ տեսել Վազգեն Սարգսյանի շարքային զինվորի կորստի համար հուզվելն ու ամեն շարքային զինվորի ընտանիքի դժբախտանալով՝ դժբախտանալը, ու նաև ամեն ձեռք բերված նոր զինատեսակի հետ երջանկանալն ու Հայաստանը ավելի ապահով պատկերացնելը: Մի անգամ չիմանալով զենքի անունը ու հիանալով Հայաստան բերված այդպիսի զենքով այդ ատրճանակի անունը դրեց <փոքրիկ գրադիկ> ու էդպես էլ չիմացանք այդ զենքի իրական անունը և այդ անունով էլ այդ ատրճանակը կնքվեց:
Ես տեսել եմ Սասուն Միքայելյանի համաժողովրդական պայքարի կիզակետում, թե նա ինչպես անձնազոհաբար պայքար էր մղում Հայաստանի Ազատության համար ու նաև նրան տեսել եմ բանտարկված, թե նա ինչպիսի արժանապատվությամբ էր կրում քաղբանտարկյալի իր պսակը: Նաև կարդացել եմ նրա ու նրա զինակից ընկերների պատերազմի դաշտում կատարած սխրանքների մասին՝ Լևոն Խեչոյանի <Սև Գիրք Ծանր բզեզ> վեպում:
Ես տեսել եմ ինչպես Գուրգեն Դարիբալթայանը, իր պատկառելի տարիքը առած 2008-ին կանգնեց Ազատության հրապարակում և ժողովրդին ոգեկոչեց ազատության, որ միայն ազատ ժողովուրդը կարող է հաղթանակներ տանել, իսկ ստրկացած ժողովուրդը դատապարտված է պարտության:
Ես նաև գիտեմ Դարիբալթայանի ահռելի ներդրման մասին մեր պատերազմում:
Մեր Բանակի ստեղծման ակունքներում կանգնած Նորատ Տեր-Գրիգորյանը իր խոնարհումն է հայտնում Լևոն Տեր Պետրոսյանին և Վազգեն Սարգսյանին Արցախյան պատերազմում տարած հաղթանակի համար և կոչ անում իր գեներալ ընկերներին դադարեցնել մեկմեկու մեղադրելն ու դատապարտելը:
Ես խոնարհվում եմ այս բոլոր գեներալների և նաև այն շարքային զինվորների առջև, ովքեր ամեն վայրկյան ապրել են Հայաստանով և Արցախով ու նաև ուզում եմ ասել, որ անկախ իրենց արտահայտած մտքերից և անկախ նրանից, թե ով է բենզին լցնում կրակի վրա նրանք մեր ազգային արժեքներն են ու մեր երկիը սիրող մարդը երբեք չի ցանկանա, որ նրանցից որևէ մեկը արժեզրկվի, քանի որ նրանցից որևէ մեկի արժեզրկումը դա մեր հաղթանակի արժեզրկումն է, իսկ ով կցանկանա դա անել նա հաստատապես ծառայում է Ադրբեջանին ու ադրբեջանական պրոպագանդային:
Առաքել Սեմիրջյանի գրառումը
Ֆեյսբուք