▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանց դատաստանը մարդկանց դատաստանի նման չէ...

Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում և եկեղեցական կյանքում, պատմական, կանոնական ու դավանական բոլոր տվյալների համադրությամբ, կարելի է բնորոշել "նախահերձվածողական պատրաստություն" բառով: Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք: Իսկ եթե դեռ տաք եք ու չեք հասկանում, թե դա ինչ ցնցումներով է հղի, ցավում եմ: Ցավում եմ, որովհետև ազգի ոգին երկատվելու է, հոգևոր անվտանգությունը թուլանալու և այդպես շարունակ: Կարելի է անվերջ խոսել ու դատապարտել, բայց բանադրանքն ու նզովքն անդառնալի հետևանքներ են ունենալու: Մի քիչ ընթերցեք Հայոց եկեղեցու պատմությունը, և կհամոզվեք, որ դեռ շաաաատ մեղմ եմ ասում....

Աղոթում եմ, որ տգետ չմնաք:

Հ.Գ. Իսկ սեփական հանգստությունն ու տաքուկ անկյունը, անձնական վրեժխնդրությունից հորթային հրճվանքը ամեն բանից վեր դասող նախկիններին ու ներկաներին ասում եմ` պատմությունն ու Աստված չեն ներելու: Նրանց դատաստանը մարդկանց դատաստանի նման չէ...

Դիտեք նաև՝

***

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее