Սեպտեմբերի 29-ին Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել դիզայներ Սվետլանա Բեգոյանի պսակադրության արարողությունը:
Դիզայների ամուսինը Մելիք Սոֆոյանն է:
«Նա ինձ երբևէ հանդիպած ամենաարժանի մարդն է, ում էլ որոշեցի նվիրել իմ մեծ սերը: Մեր հարաբերութուններն էլ ունեցան տրամաբանական զարգացում. նախ նշանադրվեցինք, իսկ արդեն տևական ժամանակ է, ինչ պատրաստվում էինք մեր հարսանեկան արարողությանը»,-նշում է Սվետլանան:
Սվետլանան և նրա ամուսինը չեն խուսափել ավանդական լուծումներից, չնայած դրան՝ հարսանեկան գույնի ընտրության հարցում յուրահատուկ մոտեցում են ունեցել՝ նախապատվությունը տալով դիզայների սիրելի գույնին՝ կարմիրին:
Ըստ Սվետլանայի՝ թե ինքը, թե ամուսինը շատ են սիրում հարսանիքների անցկացման հայկական տարբերակը, հետևաբար իրենց հարսանիքը ևս այդ ձևով են կազմակերպել: