▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ն.Փաշինյանը` Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպի մասին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում  անդրադառնալով Սյունիքում Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպին` գրել է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Խստորեն դատապարտում եմ ՌԴ հատուկ ծառայությունների տարբերանշաններ ունեցող համազգեստներով անձանց գործողությունները Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի անդամի նկատմամբ: Ակնկալում եմ պատկան մարմիններից մանրամասն պարզաբանումներ ստանալ ՀՀ տարածքում օտարերկրյա հատուկ ծառայության տարբերանշաններով անձանց գործողությունների վերաբերյալ, եւ առաջիկայում այս ուղղությամբ կձեռնարկեմ ԱԺ պատգամավորի իմ լիազորություններից բխող գործողություններ»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее