Քիչ առաջ Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա:
* * *
Նոյեմբերյանում իրավիճակը մնում է լարված։ ԵԿՄ-ն կրկին լծվել է ցուցարարներին ցրելու գործին, հայտնում են լրագրողները։ Նշվում է, որ ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան հայտնվել է Նոյեմբերյանում՝ վարել բողոքող քաղաքացիների վրա: Ըստ տեղացիների՝ կան վիրավորներ: * * *
* * * Նոր կադրեր են տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես են հավաքվածները հրելով հեռացնում ԵԿՄ տարբերանշանով մեքենան: |