Սիրված դերասան Մհեր Մկրտչյանի այրին`դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նման իրավիճակներից ելքը երկու օրում չի լինում, գործընթաց պիտի սկսվի, որևէ ելքի դեպքում իշխանափոխությունը կլինի, ավելի ցավոտ քան հիմա հենց այս պահին: Ինչքան են սիրում հայերը պարտվել, նահանջել կորցնել:
Առաջին քայլը չարած քառասուներորդ քայլից զգուշանալ, նողկալի է: Ինչ լավ ա ասել Շահան Նաթալին: Թուրթերը գործում են, իսկ մենք խոսում ու գրում ու սա է դարձել մեր գործը: Մի բանը նոր ծնված արդեն թաղելու ենք պատրաստ:
Չորս կողմը նայում եմ գուշակներ են, նոստրադամուսներ ու վանգաներ, լրագրողներն էլ ամեն մեկին հարց են տալիս, ինչ եք կարծում... էս ինչ պարտվողական կանխատեսումներ են: Սասնա Ծռեր խումբը էս պիտի աներ, էս պիտի չաներ, նրանք արել այն ինչ արել են, մի բան էլ մենք պիտի անենք մի, թե ուզում էինք էդ խումբը Շվեյցարիան սկուտեղի վրա մեզ բերեր:
Մենք պիտի՞ փաստենք, որ մի օր ի վերջո մի բանի ընդունակ ենք, թե միայն ամենագիտություն անենք, իրար չհանդուրժենք ու Է՜Է՜Է՜ԷՀ ասելով նստենք ու ազգի կենացը խմենք, կարծում եք սեռժիկանոցը դա չգիտի՞:
Էդ տղաները մարգարեներ չէին, որ ամեն ինչ կանխատեսեին ու յուղի նման առաջ տանեին, ով հայ ժողովուրդ, նողկում եք՞ էս կյանքից, էս դեմքերից, դեպի բնաջնջում գնալուց, հայրենազրկումից, հողազրկումից մի քիչ համբերություն ունեցեք, մի քիչ հանդուժեք միմյանց և էդքան շուտ ձեռքներդ թափ մի՛ տվեք ամոթա: Հանգիստ առաջ շարժվենք, օրը օրին բան ա փոխվում, բայց դա չի նշանակում որ ամեն ինչ վերջացած ա»: