▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից. Բակո Սահակյան

lenta.ru-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ասել է, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող գործոններից մեկը ԼՂՀ զինված ուժերն են:   

Նա նշել է, որ նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից: «Ամենագլխավորը ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակությունն է եւ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման անընդունելիության վերաբերյալ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը»,- հայտարարել է Սահակյանը:

ԼՂՀ նախագահը հավելել է, որ լայնամասշտաբ եւ տեւական պատերազմը կդառնա ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում առավել մասշտաբային աղետի կատալիզատոր:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее