▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր կապիտուլյացիա՝ խաղաղության պայմանագիր անունով»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցում է Հայաստանից նախկինում ադրբեջանաբնակ 8 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ասել է, որ ադրբեջանական զինուժը դուրս չի գա 2021 և 2022 թվականերին Հայաստանում զբաղեցրած տարածքներից։

Ալիևը նա ասել է, Հայաստանը ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ունենա երաշխավորողեր, իսկ իրենք գտնում են, որ դրա կարիքը չկա։

Իլհամ Ալիևը այսպիսով բացահայտեց, որ խաղաղության պայմանագիր, խաղաղության օրակարգ չկա, կան Հայաստանին պարտադվող նոր զիջումներ, որոնք Նիկոլ Փաշինյանը գեղեցիկ փաթեթավորումով, խաղաղության պայմանագիր բրենդով ներկայացնում է Հայաստանի հանրությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее