Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Նոր կադրեր՝ Աբովյանից։ Նախնական տեղեկություններով պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան մայրուղու մոտակայքում գործող գազալցակայաններից մեկում...»։
Տեսանյութերը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Լրագրող Սյուզի Բադոյանի գրառումը․ «Արզնիի գազալցակայանն է պայթել։ Զոհեր, վիրավորներ.․. տվյալներ չկան, բայց շտապօգնության մեքենաներ են դեպքի վայրում։
Հոսանքազրկվել են թաղամասեր»։
***
Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ։