▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ընտրական օրենսգրքի 11 ապշեցնող փոփոխությունները

ArmComedy-ն գրում է.

1. Նոր ընտրական օրենսգիրքը կտպվի ամենաբարձր որակի սնդուսափայլ թղթի վրա։ Նման բարձր որակի թուղթ օգտագործում են այնպիսի աշխարհահռչակ ամսագրեր, ինչպիսիք են National Geographic-ը, Cosmopolitan-ը և Playboy-ը:

2. Տեղամասերում կգործի բարձր արագությամբ անվճար wi-fi։ Մասնագետների նկատած խախտումների քանակը կտրուկ կնվազի։

3. Նոր ընտրական օրենսգիրքը կսկսվի ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքով՝ չխմբագրած ողջույնի խոսքով։

4. Հաշվարկի ժամանակ մի քանի ծրարներից դուրս կգան ոչ թե քվեաթերթիկներ այլ շահող տոմսեր։ Ծրարը բացող հանձնաժողովի անդամը տուն կտանի արդուկ, հարիչ, սառնարան կամ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ։

5.Թեև նոր ընտրական օրենսգիրքը սահմանափակում է դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը ընտրատեղամասեր, հեղինակները խոստանում են այդ թերությունը փոխհատուցել մեկ այլ դրական փոփոխությամբ՝ մասնավորապես օրենսգրքի շապիկին կտեղադրվի Քիմ Քարդաշյանի լուսանկարը։

6.Յուրաքանչյուր տեղամասում առնվազն մեկ անգամ կքվեարկեն հայկական շոու բիզնեսի սիրված երգիչ/երգչուհիներ։ Եթե սիրված երգիչ/երգչուհիների քանակը չբավարարի ընտրատեղամասերի քանակին, կհրավիրվեն ռուսական շոու բիզնեսի աստղեր։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее