Սոչիում շարունակվում է «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթը: Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը մրցութային երկրորդ օրը նույնպես ավարտեց հաղթանակով։
Հայ երգիչը երգեց «Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեքը և ստացավ 100 միավոր, բոլոր մրցավարները Գւևորգին 10 միավոր տվեցին:
Ըստ մրցույթի պաշտոնական կայքի՝ Գևորգն այս պահին առավելագույն միավորներ ունի։
Հավելենք, որ առաջին մրցղույթային օրը Գևորգը երկրորդ տեղը զբաղեցրեց՝կատարելով LP-ի Lost on you երգը: