▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիսի ահաբեկչության հետևանքով զոհված հայուհին իր մարմնով ծածկել է մանկասայլակը և փրկել երեխային

Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհված հայուհին փրկել է սայլակի մեջ գտնվող փոքրիկ երեխայի կյանքը: Ականատեսները պատմել են, որ հարձակման ժամանակ աղջիկը նետվել է սայլակի վրա և իր մարմնով փակել այն կրակոցներից:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսում մարդկանց բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Զոհերի թիվը 84 է, վիրավոր է ավելի քան 120 մարդ, 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее