|
«Տևական ժամանակ է՝ նիկոլական իշխանությունը փորձ է անում տարբեր ձևերով հարձակվել ՀՅԴ-ի վրա՝ օգտագործելով բազում մեթոդներ, սակայն ձեռագիրը նույնն է․ փորձել մեղադրանքներ ներկայացնել՝ քաղաքական հալածանքների միջոցով»,- ընթացող ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ իշխանություններն արգելում են նաև որոշ դաշնակցականների մուտքը Հայաստան, անհիմն խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ մարզային գրասենյակներում, ձերբակալում են կուսակցականներին՝ մեծ մասին 1-2 ամսով կալանավորելով։ «Այս տեմպը հիշեցնում է բոլշևիկյան ժամանակահատվածի առաջին շրջանը։ Ձերբակալումների և ճնշումների միջոցով փորձում են կորզել ինչ-որ բաներ, որոնք գոյություն չունեն։ Այն հրապարակային մեղադրանքները, որոնք հնչեցվում են և Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից փորձում է ներկայացնել, իրավապահ մարմիններն ամբողջ ծավալով լծված են դրանք ապացուցելու գործին։ Ողջ համակարգը լծված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վարկաբեկելուն»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր կալանավորվածի գործով փաստաբանները զբաղվում են։ |
«Նիկոլական իշխանությունը փորձում է տարբեր ձևերով հարձակվել ՀՅԴ-ի վրա»․ Արծվիկ Մինասյան
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Քաղաքական далее
далее
далее
далее
далее
далее
далее


