▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ժամանակավորապես դադարեցնում է արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը: «Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը: 

 

Ներկայացվող տեսանյութում՝  Նիկոլ Փաշինյանը խոսել  և հանձնարարականներ  է  տվել նաև  հանրապետությունում հակակարկտային համակարգի սարքերի ներդրման ու անխափան գործունեության վերաբերյալ:  

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее