▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան

«Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով և այլ փողոցային պայքարներին ակտիվ մասնակցությամբ մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքատի առաջին թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Երբ նայում ենք սոցհարցումները, մոտավորապես 1,5-2 տարի առաջ մարդկանց 60 տոկոսը կողմնորոշված չէր։ Նրանց զգալի մասը մարդիկ են, ովքեր հիասթափվել են ՔՊ-ից, բայց դեռ չեն կողմնորոշվել, թե ում օգտին քվեարկեն։ Հիմա այդ մարդկանց տոկոսը բավական փոքր է՝ մոտ 25-30 տոկոս։ Մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար՝ գուցե որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ։ Եվ լավ է, որ կան ուրիշ ուժեր։ Մեր զրույցի ժամանակ արդեն ասել եմ՝ նախկինում 5-6 կուսակցություն մտնում էին խորհրդարան, հիմա նորմալ չէ, որ 3-ը մտնեն։ Համարենք, որ մեր ջանքերը, փողոցային պայքարը, իշխանափոխության լավ հնարավորություն են ստեղծել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ հետևում է քաղաքական ուժերի ներկայացրած նախընտրական ծրագրերին և կարծում է, որ դրանք լավն են, սակայն հարց է առաջանում, թե ով կարող է դրանք իրագործել։

«Մարդ, որն ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որն ապացուցել է, որ պայքարող է, թե՞ լրիվ նոր մարդիկ, ովքեր ունեն այդ ցանկությունը, բայց դեռ չունեն փորձ և դեռ պրակտիկ տեսանկյունից չեն դրսևորվել քաղաքական պայքարի մեջ։ Հիմա մենք պետք է դիրքավորենք մեզ, որպես քաղաքական ուժ, և ես ինձ՝ որպես առաջնորդ, որն ընդունակ է, արել է երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավական լուրջ հաջողությունների հասել է, և կարող է դա անել 3-րդ անգամ։ Սա պետք է լինի մեր մեսիջը մեր ընտրողներին»,-հավելեց նա։

Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նաև հարցին, թե ինչու է 2018 թվականից հետո Հայաստան վերադարձել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր խողովակներով նախազգուշացումներ էր ստացել Նիկոլ Փաշինյանից այն մասին, որ Հայաստանում նրան ձերբակալություն է սպասվում։

«Բնավորության հարց է։ Կստացվեր, որ ես թողել, փախել եմ, վախեցել եմ։  Սա ռացիոնալ որոշում չէր և ես գիտեի այդ մասին։ Ես բոլոր հնարավորություններն ունի շատ հանգիստ դրսում ապրելու և բավական լավ գումար էի վաստակում, խնդիրներ ընդհանրապես չէի ունենա։ Եկել եմ մեկ պատճառով՝ այն կերպարը, որ մշտապես ունեցել եմ, ինձ թույլ չի տվել մտածել որ կարող եմ չգալ, ընկալումը կարող էր այնպիսին լիներ, որ վախեցել եմ, թողել, փախել։ Եկա, մտա պայքարի մեջ։ Ես այն մարդը չեմ, ով կարող է դավաճանել իր կողմից որդեգրված արժեքային համակարգին։ Ես համարում եմ, որ իմ տեսակը չէր կարող չգալ Հայաստան ու չպայքարել»,-ասաց ՀՀ երկորրդ նախագահը։

***

«Տարածաշրջանում լրջագույն խնդիր է գոյացել, և հենց առաջին օրերին այն քաղաքական թիթիզություն, որը սադրեց այս իշխանությունը, ինձ համար, որպես նախկին նախագահի, շատ ծանր պատկեր էր։ Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ, փորձեր մի քիչ հասկանալ ու սպառնալիքները ճիշտ գնահատեր, մենք Արցախը չէինք կորցնի»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
«Իշխանության անպատասխանատվությունը բերում է ծանրագույն հետևանքների, և այդ գինը վճարում է ժողովուրդը․․․ Մենք պարտավոր ենք զգուշացնել ժողովրդին, որ լրջագույն պրոբլեմ կա, և եթե Հայաստանը հիմա չլրջանա, շատ ավելի մեծ խնդրի առաջ կկանգնենք»,- նշել է նա։

***

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Աննա Գրիգորյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ընթացքում քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը նախընտրական շրջանում, Իրանի նկատմամբ ԱՄՆ և Իսրայելի հարձակումների վտանգը մեր երկրի համար և այլ հարցեր:

«Աշխարհը խառնվել է, և այն, ինչ կատարվում է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև և ընդհանրապես աշխարհակարգի փլուզումը վտանգավոր է, անկանխատեսելի են հետևանքները։ Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում ԱՄՆ-ը և Իսրայելը․ նպատակը ակնհայտ է․ ոչ միայն ռեժիմի փոփոխություն, այլև պետության տեսակի փոփոխության մասին է հիմնական խոսքը․ էթնիկ փոքրամասնություններին կոչ են անում դուրս գալ իշխանության դեմ։ Հիմա պատկերացրեք՝ էթնիկ հողի վրա խմորումներ Իրանում․ ինչի՞ կարող է դա բերել, 17-20 միլիոն ադրբեջանցիներ և այլ ազգություններ և մեր հարևան ու բարեկամ երկիրը․ դա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար, և գոյաբանական սպառնալիք է»,- ընդգծում է Ռոբերտ Քոչարյանը։

***

Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ, փորձեր մի քիչ հասկանալ ու ճիշտ գնահատեր, մենք Արցախը չէինք կորցնի, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը։
                                                                                                                  
«Իշխանության անպատասխանատվությունը բերում է ծանր հետեւանքներ։ Մենք պարտավոր ենք զգուշացնել ժողովրդին, որ լրջագույն պրոբլեմ կա եւ, եթե Հայաստանը հիմա չլրջանա, շատ ավելի մեծ խնդրի առաջ կկանգնենք»,– նշել է նա։

***

ԱՄՆ-ը և Իսրայելը կոչ են անում էթնիկ փոքրամասնություններին դուրս գալ Իրանի իշխանության դեմ։ Իրանում էթնիկ հողի վրա խմորումները, 17-20 մլն ադրբեջանցիներ և մեր հարևան ու բարեկամ երկիրը, սա ուղղակի գոյաբանական սպառնալիք է ՀՀ համար, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը։

«Ասել եմ, որ չեմ տեսնում ԱՄՆ տնտեսական շահերը TRIPP-ի մեջ, հիմնական հետաքրքրությունն Իրանի սահմանն է։ Փորձեք պրոյեկտել այդ ամեն ինչը, Պարսից ծոցի հարավային ափը, քանի ռազմաբազա կա, որ Իրանի դեմ էին ուղղված, դա սկսեց աշխատել»,- նշել է երկրորդ նախագահը

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее