Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Գևորգյանը տեսանյութ է ներկայացրել ու նշել, թե Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Իջևան:
«Ըստ տարածված լուրերի, քննարկելու է Տավուշի մարզի մի քանի գյուղեր Ադրբեջանին հանձնելու հարցը: Ամենայն հավանականությամբ բրյուսելյան եռակողմ հանդիպումը Ալիևի համար չափազանց արդյունավետ է եղել: Ընդդիմադիր լավ տղերքն էլ այսօր՝ 7-30-ին միտինգ են անելու ու քայլելու են, որպեսզի ոտքերը «բացվի» ու «փրկեն» հայրենիքը»,-գրել է Վարդուհի Գևորգյանը: