Արշակ Սարգսյանի գրառումը՝ կից տեսանյութով․ ««Իրավաբաններն ասում էին…»․ Ինչպե՞ս իշխանության հասնելուց հետո «մոռացվեց» օրենքը
Երբ սեփական օրենքդ ու սուտդ բռնում են ձեռքդ…
2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ պայքարում էր իշխանության համար, հանրությանը համոզում էր, թե հրաժարական տված վարչապետը իրավականորեն չի կարող մնալ որպես պաշտոնակատար։ Նա հղում էր անում իրավաբաններին՝ պնդելով, որ դա օրենքի խախտում է և անընդունելի քայլ։
Սակայն արդեն հաջորդ տարի պատկերը կտրուկ փոխվեց։ Հանուն սեփական քաղաքական նպատակների և իշխանությունը ձեռքից բաց չթողնելու՝ նույն Փաշինյանը հրաժարական տվեց, բայց հանգիստ շարունակեց գործել որպես վարչապետի պաշտոնակատար։
Այն, ինչ 2018-ին որակվում էր որպես «անօրինական», ավելի ուշ դարձավ սովորական աշխատելաոճ։ Սա բացահայտ ապացույց է այն բանի, թե ինչպես են իրավական մեկնաբանություններն ու «սկզբունքները» փոխվում՝ կախված նրանից, թե ով է նստած վարչապետի աթոռին։
Դիտեք տեսանյութը և համեմատեք ինքներդ՝ խոսքն ընդդեմ իրականության»։


