Հուլիսի 14-ին, Ֆրանսիայի Ազգային տոնին՝ Բաստիլի գրավման օրը Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ֆեյսուքյան մեկնաբանություններում «Համ Ջան» անւնով ֆեյսբուքյան օգտատերը գրել է. «Մենք էլ ընտանիքով էնտեղ էինք, մեռնելուց պրծանք: Բայց մի հատ հայ կին մահացավ, ահավոր էր, սաղս շոկի մեջ էինք»:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն որևէ հաղորդագրություն չի տարածել ահաբեկչությունից հնարավոր տուժած հայերի և ՀՀ քաղաքացիների մասին:
Հիշեցնենք, որ Նիցայում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասնում է 84-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ: