▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԳՆ պաշտոնյան հարբած վիճակում, ծառայողական մեքենայով մահացու վրաերթ է արել 60-ամյա մի կնոջ. Դանիել Իոաննիսյան

Այսպիսով, Ոստիկանության ավտոտնտեսության պետ, նախարար Վահե Ղազարյանի ընկեր (ու Հովիկ Աբրահամյանի սանիկ) Վարդան Ավագյանը երեկ գիշերը Պարոնյան փողոցի վրա, իմ ունեցած տեղեկություններով, մահացու վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի կնոջ։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ  նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Վրաերթը, ինձ հասած տեղեկություններով, կատարել է խմած վիճակում` ծառայողական ավտոմոբիլով և օպերատիվ համարանիշերով։

Եթե որևէ մեկը ճանաչում է մահացած կնոջը` խնդրում եմ գրել ինձ (գաղտնիությունը երաշխավորում եմ)։

Հ.Գ. Այս վրաերթի պատասխանատվությունը կիսում են ոստիկանության ղեկավար կազմի բոլոր այն ներկայացուցիչները, որոնք աջ ու ձախ օպերատիվ համարանիշներ են բաժանում ու պարեկներին հրահանգում են աչք փակել ոստիկանների կատարած խախտումնռրի վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее