Երկիր.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի նախկին պետ Սարգիս Մելքոնյանը խուզարկության ժամանակ քաղաքացուց առերևույթ յուրացրել է առգրավված 5 հազար դոլարը, ծախսել ու դրանք փոխարինել կեղծ թղթադրամներով։ Լրատվամիջոցը նշում է, որ, ոստիկանության իր աղբյուրի փոխանցմամբ, երբ հայտնի է դարձել դեպքը, նոյեմբերի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով Սարգիս Մելքոնյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրերի տրամադրության տակ: ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սարգիս Մելքոնյանը պաշտոնից ազատվել է իր զեկուցագրի հիման վրա։ Ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 256 հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ կետերով՝ յուրացման հատկանիշներով։ |
ՆԳՆ Էրեբունու բաժնի նախկին պետը քաղաքացուց առերևույթ յուրացրել է առգրավված գումարը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet