▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի այս նկարահանմանը քչերն են ծանոթ

ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջազգային իրավունքի մագիստրոս, նույն համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեզ՝ անկախության սերնդիս համար, Հանրապետության հրապարակը անկախության խորհրդանիշներից է։ Մեր գիտակցության մեջ այն ասոցացվում է կառավարական մասնաշենքերի, բանկերի, Մարիոթի և այլ կապիտալիստական երևույթների հետ։

Նախորդ սերունդների համար այն Հայաստանի Երկրորդ Հանրապետության խորհրդանիշն էր՝ Լենինի Հրապարակը։ Այն ասոցացվում էր մայիսմեկյան բանվոր-աշխատավորական շքերթների, Սովմինի շենքերի, Արմենիա հյուրանոցի, Արարատի «պոդվալի» և իհարկե Լենինի արձանի հետ։

Անկախ Հայաստանը հռչակվեց կառավարության նիստերի դահլիճում, խորհրդային Հայաստանը վախճանվեց Լենինի հրապարակում՝ գոնե իմ գիտակցության մեջ...

Լենինի արձանի ապամոնտաժման տեսանյութում են Վազգեն Մանուկյանը, Վանո Սիրադեղյանը, Համբարձում Գալստյանը, Խաչիկ Ստամբուլցյանը, ՀՀՇ-ի Գևորիկը և այլ հայտնի ու անհայտ մարդիկ։ Նկարահանում է Տիգրան Սարգսյանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее