▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին ամուսնու կողմից ծեծի ենթարկվող կնոջը ոստիկաններն ուղղորդել էին բռնաբարության մասին հաղորդում տալ

1in.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ ավարտվել է Թերեզա Խ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Ամուսնալուծված, 4 անչափահաս երեխաների 33-ամյա մայրը՝ Թերեզան, 2015 թվականի մայիսի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել, որ իր նախկին ամուսին Հենրիկը (անունը փոխված է) ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է իր վարձակալած տուն, հարվածներ է հասցրել ու չորս անչափահաս երեխաների ներկայությամբ բռնի կերպով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Քննություն է կատարվել, Հենրիկի արարքում հանցակազմ չի հայտնաբերվել ու նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Թերեզա Խ.-ի նկատմամբ ևս քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել քննիչի կողմից, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ վերացվել է Թերեզա Խ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը: Թերեզա Խ.-ին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Թերեզա Խ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Հենրիկն իր նախկին ամուսինն է, իրենց հարաբերությունները 2012 թվականից հետո միշտ լարված են եղել: Հենրիկը միշտ, նաև՝ երեխաների ներկայությամբ իր նկատմամբ ցուցաբերել է վատ վերաբերմունք: Ինքը միշտ նկատողություն է արել Հենրիկին, որ ուղղվի, բայց նա չի ուղղվել:

Երկու տարի առաջ իրենք ամուսնալուծվել են, բայց դրանից հետո էլ նախկին ամուսինը այցելել ու մշտապես անհանգստացրել է իրեն: Ինքը նրան խնդրել է, որ գոնե կացարան տրամադրի իրեն ու երեխաներին, քանի որ վատ պայմաններում են ապրում, էլեկտրականություն անգամ չի եղել այն տանը, որտեղ ապրում էին վարձակալությամբ: Հենրիկը պատասխանել է. «Գնա քեզ ծախի, երեխեքիդ պահի, ես ոչ մի կապ չունեմ»:

Հենրիկի ուզածն իրենից միայն սեռական հարաբերություն ունենալն է եղել: Ինքը մի քանի անգամ դիմել է գյուղապետին, որ արգելեն Հենրիկին իր տուն գալ:

Դեպքի օրը՝ 2015 թվականի մայիսի 24-ին, ինքն ու Հենրիկը գնացել էին գյուղապետի մոտ, ինքը նորից Հենրիկին խնդրում էր իրենց կացարան տրամադրել: Հենրիկը մերժում էր, ասելով՝ որտեղի՞ց տա: Գյուղապետարանում Հենրիկին հարցրել են՝ եթե կնոջից բաժանվել է, ինչո՞ւ է շարունակում նրա մոտ գնալ-գալ: Հենրիկն էլ պատասխանել է, թե կնոջ մոտ գնում է իր սեռական կարիքները բավարարելու համար՝ «սեքսի համար»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее