▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարությունը՝ Խանդոյանների ընտանիքին թոշակից և նպաստից զրկելու լուրերի մասին

Ի պատասխան  լրատվական կայքերից մեկում տեղադրված  ««Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են թոշակից և նպաստից» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ  Ռիմա Խանդոյանը օրենքով սահմանված կարգով ստացել է 2016թ.-ի հուլիս ամսվա տարքիային աշխատանքային  կենսաթոշակը և զոհվածի ընտանիքի անդամին նշանակվող պարգևավճար:

  Օգոստոս ամսվա կենսաթոշակի և պարգևավճարի վճարումը օրենքով սահմանված կարգով կիրականացվի առաջիկա օրերին:

 ՀՀ Արագածոտնի մարզի  Ծաղկահովիտ  գյուղի  բնակիչ  Ռիմա Խանդոյանն իր որդու՝ Արմեն Եզնակի Խանդոյանի հետ հաշվառված է  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում:  2014թ. փետրվար  ամսին  ընտանիքի անապահովության  միավորը կազմել է  26.89-ը, որը ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված ընտանեկան նպաստի իրավունք տվող 30.00 միավորից:

 Հաշվի առնելով Խանդոյանների ընտանիքի սոցիալական վիճակը՝ ընտանիքին պարբերաբար նշանակվել է եռամսյակային հրատապ օգնություն 2014թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 2015թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակների համար, 2016թ.՝ 2-րդ եռամսյակի ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար:

 Եռամսյակային հրատապ օգնության նշանակման հարցը քննարկվում է  սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար` ընտանիքի դիմելու դեպքում:

 Խանդոյանների ընտանիքի` համակարգում փաստագրման ժամկետը լրացել է 2016թ. հունիսի 29-ին:  Սոցիալական աջակցության որևէ ծրագրից օգտվելու համար   Խանդոյանների ընտանիքը  հունիս ամսին պարտադիր պետք է դիմեր  սոցիալական աջակցության  Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ներկայացներ համապատասխան տվյալներ, ինչը  չի արել:

 Հավելենք, որ  29.07.2016թ. տիկին Ռիմա Խանդոյանը  այցելել է  սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ստացել ընտանիքին հասանելիք թվային հեռուստատեսային ընդունիչ սարքը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее