▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարության մեջ Ռուզաննա Խաչատրյանի սենյակ չկա. Առողջապահության նախարարը` Սեյրան Օհանյանի կնոջ մասին

Armlur.am-ը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետպատվերի համակարգի փոփոխման շուրջ քննարկումներ են ընթանում: «Ուսումնասիրում ենք հարցը, միգուցե չանդրադառնանք այդ մոդելին: Ոչ այնքան բողոքներով է պայմանավորված, որքան աննպատակահարմարությամբ», – նշեց նա:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի կնոջը` Ռուզաննա Խաչատրյանին, ով Ալթունյանի նշանակումից հետո արձակուրդում է և նշվում է, որ չի ցանկանում աշխատել նախարարի հետ, Ալթունյանը նշեց. «Ցավում եմ դրա համար: Եթե նա այդպիսի ցանկություն հայտնի, իհարկե պետք է մակագրեմ: Չկա նախարարության մեջ Ռուզաննա Խաչատրյանի սենյակ»: Մանրամասները` տեսանյութում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее