armtimes.com-ը գրում է. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը, որից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 37 միլիոն դրամով (77 հազար ԱՄՆ դոլար) բազմաբնակարան շենքում բնակարան է գնել: Նույն տարում Գաբրիել Ղազարյանն իր հին բնակարանը վաճառել է 50 հազար ԱՄՆ դոլարով, իսկ Mersedes-Benz c 200 մեքենան 10 հազար ԱՄՆ դոլարով:
Նախարարի դրամական միջոցները 2015 թվականի սկզբին կազմել են 6.2 միլիոն դրամ եւ 14 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարվա ավարտին՝ 8 միլիոն 350 հազար դրամ եւ 23 հազար դոլար:
Գաբրիել Ղազարյանի եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից (8.5 միլիոն դրամ), վերցրած վարկից (22 միլիոն դրամ) եւ գույքի օտարումից (10 հազար եւ 50 հազար ԱՄՆ դոլար): Նրա ընդհանուր եկամուտը կազմել է 30 միլիոն 494 հազար 728 դրամ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում