Ի թիվս վարչապետի կրճատումների, նախագահի հրամանով նոր նախարարություն է ստեղծվել: Մի այլ հրամանով էլ նախարար է նշանակվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
- Ինչպե՞ս է կոչվում նոր նախարարությունը,- համարձակություն ունեցա հարցնելու Վահրամ Բաղդասարյանին:
- «Չմշակվող ու ամայի տարածքային նախարարություն»,- համեստորեն պատասխանեց պատգամավորը:
- Իսկ ի՞նչ եք անելու այնտեղ:
- Ադրբեջանցիներին սովորեցնելու ենք, թե ինչպես կարելի է մշակել չմշակվող ու ամայի տարածությունը: - Շուտով կավարտեմ «Խոպանի տեսություն» աշխատությունս և հենց այդ տեսությամբ էլ կառաջնորդվենք:
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Կարդացեք նաև՝ Չմշակվող և ամայի տարածքներ էին. Վահրամ Բաղդասարյանը՝ կորցրած 800 հա-ի մասին