▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարար Արտեմ Ասատրյանի ընտանիքը

Wnews.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ընտանիքը։

Արտեմ Ասատրյանը նախարար է շուրջ չորս տարի։

Նախարարն ամուսնացած է եւ ունի երեք որդի։

Նրա կինը Մարինե Պետրոսյանն է, ով մասնագիտությամբ բժշկուհի է։ Իրենց առաջին հանդիպումը կայացել է հիվանդանոցում, երբ կինը ուսանողուհի էր եւ միաժամանակ աշխատում էր այնտեղ։

Ինչպես նախարարն է նշում, հանդիպումը պատահական է եղել. նա հիվանդանոց է այցելել ու այնտեղ էլ ծանոթացել իր ապագա կնոջը։

Նախարարի կրստեր որդին՝ Հայկը, ութ տարեկան է. նա սովորում է Երգի պետական թատրոնում եւ մտադիր է երգիչ դառնալ։

Ի դեպ, նախորդ տարի նա Աննա Գերմանի անվան երաժշտական փառատոնի «Ադամանդներ» մանկական մրցույթից վերադարձավ 3-րդ մրցանակով:

Կոմիտասի «Լորիկը», ինչպես նաև 60-ականների լեգենդ «Բիթլզ» քառյակի «Let it Be», երգը Հայկը կատարել է Վարշավայի բեմում:

Նա վսատահեցնում է, որ չի հուզվել, հավաքվել ու երգերը կատարել է ինչպես հարկն է:

Նախարարը խոստովանում է, որ շատ ժամանակ չի կարողանում հատկացնել ընտանիքին.

«Փորձում եմ ժամանակ գտնել ընտանիքիս տրամադրելու համար, հիմնականում դա կիրակի օրերին է հաջողվում։ Արձակուրդներն անցկացնում ենք միասին, դա է միակ ժամանակահատվածը, երբ փորձում եմ շփվել որդիներիս հետ, զրուցել: Վերջերս պարզեցի, որ որդիներս արդեն բավական մեծացել են. ինձ թվում էր, թե դեռ երեխա են: Բայց արդեն այնպիսի հարցադրումներ են անում, այնպիսի քննարկումներ ենք ունենում, որ հասկանում եմ` հասուն են: Ես փորձում եմ այնպես անել, որ իմ երեխաներն իրենց երկրի ու ընտանիքի համարի արժանավոր զավակներ լինեն»,- ասում է նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее