Past.am-ը գրում է. Քաղաքական գործիչների երեխաները միշտ գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում։ Իսկ դուստրերը՝ ավելի շատ։ Քննարկում են նրանց գեղեցկությունը, հագնվելու ոճը, պահվածքը եւ այլն։ Ահա թե ովքեր են համաշխարհային քաղաքական գործիչների ամենահայտնի դուստրերը։
Իվանկա եւ Տիֆֆանի Թրամպ Մեծահարուստ քաղաքական գործիչ, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպի ավագ դուստրը՝ 34-ամյա Իվանկան, հանրային կերպար է դեռ մանկուց։ Նա միշտ երազել է մոդել դառնալ, լուսանկարվել է տարբեր ամսագրերի համար, մասնակցել նորաձեւության ցուցադրություններին։ Ավելի ուշ աղջիկը որոշեց բիզնեսի ուղղությամբ գնալ։ Այսօր նա հաջողակ բիզնես-լեդի է, ամուսնացած է, երկու երեխա ունի եւ սպասում է երրորդին։ Նրա քույրը՝ Տիֆֆանի Թրամպը, 22 տարեկան է։ Նա ուսանող է եւ բավականին ակտիվ է Ինստագրամում։
Մալիա եւ Սաշա Օբամաներ «ԱՄՆ-ի առաջին երեխաներ» Մալիան եւ Սաշան չկան սոցկայքերում, նրանք սովորում են դպրոցում, 17 եւ 14 տարեկան են։ Նրանք փակ կյանք են վարում, բայց տարբեր ամսագրեր հաճախ են անդրադառնում աղջիկներին։
Գուլնարա Քարիմովա Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստրերը բավական հայտնի են, հատկապես՝ ավագը՝ Գուլնարան։ 43-ամյա աղջիկը լուրջ հակասություններ ունի հոր հետ եւ չի կիսում նրա քաղաքական հայացքները, ինչի համար էլ անընդհատ հայտնվում է սկանդալների կենտրոնում։ Գուլնարան ամուսնալուծված է, երկու երեխա ունի։
Բարբարա Բեռլուսկոնի Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դուստրը՝ 31-ամյա Բարբարան, «Միլան» ֆուտբոլային ակումբի փոխնախագահն է։ Ինչ նրա 16 տարեկանը լրացել է, մամուլը սկսել է քննարկել նրա կյանքը՝ մինչ օրս։ Հատկապես՝ նրա սիրավեպերը տարբեր ֆուտբոլիստների հետ։ Նա երկու երեխա ունի, ամուսնալուծված է, մտերիմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերի՝ Մարիայի եւ Եկատերինայի հետ։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում