Ասում եմ՝ օրենքների ու հատկապես՝ Հիմնական օրենքի փոփոխություններն ու լրացումներում, իշխանությունները եթե անկեղծ լինեն, գուցե մարդիկ գնահատեն գոնե դա ու քվեարկեն թեկուզ այդ անկեղծության օգտին... Ու որտեղ անկեղծություն, այնտեղ ՝ հումոր, իսկ հումորը շատ լուծումների բանալին է:
Օրինակ, եթե ընդդիմությունը խոսում է իշխանության վերարտադրման վտանգի մասին, վատ չէր լինի, որ իշխանության ներկայացուցիչը՝ ասենք ՀՀԿ ԳՄ հերթան նիստից հետո լրագրողներին հումորով ասեր.
«Երկրի նախագահն առաջարկում է փոփոխություններ մտցնել ՀՀ Սահմանադրության մեջ. «Առաջարկում ենք, որ երկրի նախագահն ընտրվի երկրի նախագահի կողմից՝ երկրի նախագահի ներկայացմամբ»: Թե չէ՝ սար ու ձոր ընկնելը պատասխանում էր մոլորեցնում է ոչ միայն լսողին, այլ նաև ասողին:
Հա , մեկ էլ կարելի է Սահմանադրությունում մի կետ էլ ավելացնել՝ որ հաստատ՝ կես կատակ, կես լուրջ կընկալվի, եթե հիմա ասեմ:
Եվ ուրեմն՝ այդ կետը թող լինի.
«Եթե նախագահի թեկնածուն խաբում է ընտրողներին, ուրեմն չի դառնա լավ նախագահ, իսկ եթե չի խաբում, ուրեմն՝ չի դառնա նախագահ…»:
Հեղինակ՝
Արսեն Մաթևոսյան