«Вечерний Ургант» հաղորդման ժամանակ ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրոն ցույց է տվել իր դաջվածքը, որտեղ կարելի է գտնել նաև Երևանը:
Օրեյրոն մեջքին «դաջել է» բոլոր այն քաղաքները, որտեղ առաջիկայում հանդես է գալու մենահամերգով: Այդ քաղաքների թվում է նաև Երևանը: Երգչուհին կատակել է, որ այդպես է արել, որպեսզի չմոռանա՝ որտեղ է լինելու: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում իր հետ են լինելու ամուսինն ու որդին:
Հիշեցնենք, որ Հայաստանում հայտնի երգչուհին համերգով հանդես է գալու ապրիլի 7-ին: