▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկսարգսյանական հակաճարտարապետական կլասիկան, Երևանյան «լադոկ» -ներն ու կարմիր գծերի առեղծվածը

Որոշոցի դուրս գալ իմ հարազատ քաղաքում զբոսնելու, ժամանակ անցկացնելու, բայց այն ժամանակ չգիտեի, թե ինչպես եմ գտնելու այդ ժամանակի ծանրաքարշ ընթացքի զգացողությունը: Որոշեցի ճաշել ռեստորանում, դե, մեկ-մեկ կարելի է: Վերջում, չնայած, զգացի, որ, այնուամենայնիվ, չի կարելի, որովհետև դու ուղղակի թալանվում ես: Ինձ արտասահմանցի ընկերներս պատմում էին, որ այդպես է, բայց ես չէի հավատում նրանց: Հետո դուրս եկա, որոշեցի մեքենայով մի քիչ շրջել, հիանում եի մեր, իրոք, ճարտարապետական գլուխգործոց - շինություներով, բայց, ով հրաշք, մեկ էլ 19-20-րդ դարի սեավն, քանդակազարդ շենքը երիզվում է նարեկսարգսյանական բոլոր ժամանակների հակաճարտարապետական կլասիկայով, ու.... թրըըըըըմփ, ճանապարհի մեջտեղում մի անդունդ եմ գահավիժում մեքենայով: Հետո պարզվում է սովորական «լադոկ» եմ ընկել: Դե անվադողերը ծակվեցին, ստիպված մի հատ հարմար տեղ գտա, կայանեցի, որ լուծեմ այդ հարցը: Գնացի նոր անվադողեր գնեցի՝ Վրաստանից ներկրված, բայց մի 5 անգամ ավելի թանկ գնով: Վերադարձա, ու... հրաշքն արդեն կերպարանափոխված ձևով հայտնվեց. կարմիր գծանշումների տեսքով: Դե, մինչև ուզում էի պարզել, թե ում եմ վճարում, ինչքան, ինչպես, և, վերջապես, ինչու, մեկ էլ տեսա՝ հեռախոսով պիտի հաղորդագրություն ուղարկեմ, բայց հեռախոսիս մեջ այդքան գումար չկա, համ էլ ժամը չէի ֆիքսել, ստիպված լիցքավորեցի 500 դրամ ու ամբողջն ուղարկեցի, դե հո 100 դրամի համար 5000 չէի տուգանվելու: Դե, մարդ է, մի 800 հազար տոննա բարձր որակի ներկ է բերել, մի 5000 հատ 10000 դոլարանոց տեսախցիկ ներկրել (թղթերով ու քաղաքապետարանի երդումով տենց մի բան) ու ծառայություն է մատուցում: Մենք էլ իրեն վճարում ենք պետտուրք, դե, ոչինչ, որ օրենքում գրված ա, պիտի անդորրագիր տրամադրվի, պատասխան հաղորդագրությամբ բավարարվեք: Մինչ ես ուզում էի հասկանալ, թե ինչպես իմ քաղաքի տված արժանապատիվ աշխատավարձից մնաց մի հատ բանկի անպիտան քարտ մի զբոսանքի արդյունքում, հանկարծ հայտնվեց մի տարեց կին ու հացի փող մուրաց: Վերջին 50 դրամս (որի վրա աչք էին տնկել քաղաքապետարանն ու գծատերականներն ու թանկացրին տրանսպորտը) ձգեցի նրան, ու նա, դժգոհության խոսքեր մրմնջալով հեռացավ: Ես այդժամ հասկացա, որ այդ կինն էլ այն աղքատությունն էր, որ ուղարկվեց ինձ, իմ քաղաքի ապրուստի արդյունքում:

Արման Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее