▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Բախտամյան. Ստամբուլի Կատուները.մաս Ա

Կոնստանդնոպոլիս... Ստամբուլ
Ստամբուլը զարմանահրաշ քաղաք է...
Ստամբուլը աշխարհի միակ քաղաքն է, որ գտնվում է երկու մայրցամաքների վրա։ Այս քաղաքում շատ է բացառիկ նկարահանելու նյութը. հատկապես, եթե լուսանկարիչ ես ում համար դետալները, մարդիք, ապրելակերպը, արևմուտքի ու արևելքի հակասությունները կարևոր են ու հետաքրքիր։
Մեր գործընկեր, CV հաղորդաշարի հեղինակ ու վարող լուսանկարիչ Նարեկ Բախտամյանը իր Ստամբուլյան այցելության ժամանակ վավերագրել է տարբեր թեմաներ, որոնք մեր կայքում սիրով կներկայացնենք ձեզ։
Այս շաբաթ ներկայացնում ենք ձեզ «Ստամբուլի Կատուները» շարքի առաջին մասը։

 

Ստամբուլում ես ապրեցի մոտ երկու շաբաթ, լինելով շատ տարբեր թաղամասերում ինձ համար տեսա շատ տարբեր քաղաքներ ու նկարեցի մի քանի պատմություններ, որոնցից մեկը նվիրված է իրենց տեսակի մեջ յուրահատուկ Ստամբուլի կատուներին...
...Նրանցից ամեն մեկը ինձ համար յուրահատուկն էր ու հետաքրքիրը՝ իր հայացքով,դեմքի լկտի արտահայտությամբ,ժպիտով... Կարծում եմ , եթե ես կատու լինեի կերազեի ապրել մի քաղաքում ուր շատ են ձկնորսները, ճանապարհորդներն ու հացատները։ Ստամբուլը հենց այդպիսի մի քաղաք է...էլ չեմ ասում, որ կա կատուների մի տեսակ, որոնց ճակատին կարծես լատինատար Մ դաջած լինի, վերջիններս համարվում են Մուհամեդի կատուները, դա մի հատուկ կարգավիճակ է, որը ունեն բազմաթիվ Ստամբուլյան կատուներ։ 
Ողջ պատմությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее