Շարունակում ենք ներկայացնել մեր ընկեր, գործընկեր, CV հաղորդաշարի հեղինակ ու վարող լուսանկարիչ Նարեկ Բախտամյանի Ստամբուլյան այցելության ժամանակ վավերագրել է տարբեր թեմաներ։
«Ստամբուլի Կատուները» շարքի Երկրորդ մասը արդեն պատրաստ է։
Ստամբուլում ես ապրեցի մոտ երկու շաբաթ, լինելով շատ տարբեր թաղամասերում ինձ համար տեսա շատ տարբեր քաղաքներ ու նկարեցի մի քանի պատմություններ, որոնցից մեկը նվիրված է իրենց տեսակի մեջ յուրահատուկ Ստամբուլի կատուներին...
...Նրանցից ամեն մեկը ինձ համար յուրահատուկն էր ու հետաքրքիրը՝ իր հայացքով,դեմքի լկտի արտահայտությամբ,ժպիտով... Կարծում եմ , եթե ես կատու լինեի կերազեի ապրել մի քաղաքում ուր շատ են ձկնորսները, ճանապարհորդներն ու հացատները։ Ստամբուլը հենց այդպիսի մի քաղաք է...առանձնահատուկ է Ստամբուլյան կատուների մի տեսակ, որոնց ճակատին կարծես լատինատար Մ դաջած լինի, վերջիններս համարվում են Մուհամեդի կատուները, դա մի հատուկ կարգավիճակ է, որը ունեն բազմաթիվ Ստամբուլյան կատուներ։
«Ստամբուլի Կատուները» Ողջ պատմությանը երկրորդ մասին ծանոթանալու համար այցելեք այստեղ։
Նարեկ Բախտամյան, «Ստամբուլի Կատուները» ՄԱՍ Բ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet