Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սուրեն Պետրոսյանի հարցազրույցն եմ լսում ու ասեմ` Նիկոլից հետո հաջորդն մարդն ա, որ կախում ա ուղեղս.. Լուրջ` չձգեցի: |
***
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն էկրանապատճեն է հրապարակել ու գրել․ «Սա երեկ էի գրել ու փակել կանխատեսելով այսօրվա ասուլիսը (հարցազրուցը)։ Ու ասեմ` քաղտեխնոլոգիաներում այս մարդու քեյսը կոչվում է էպիկ ֆեյլ: Հ.Գ. Գրառումը բացել եմ, որ տեսնեք, որ ոչ մի բառ չի փոխվել»։ «Ես եմ եղել այս շարժման հիմնադիրը (ակունքներում) Այնուհետև դաշնակները մեջ ընկան, հարամ արեցին, իմ շարժումը։ Սրբազանը լավն ա, ուղղակի իրեն իմ մասին սխալ բաներ են ասում։ Ինձ անհայտ մարդիկ գողացան սպառնացին, նպատակը որ ես շարժման թեժ պահին օգտակար չլինեմ։ Ես ոչ մեկին ապացուցելու բան չունեմ Շարունակելու եմ պայքարը այլ ֆորմատով»: *** |
«24նյուզ»-ի եթերում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց` որտեղ է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայից «անհետացել» ինքը: «Հավաքն սկսելուց առաջ զանգել են և ասել, որ պիտի հանդիպեն ինձ հետ, հակառակ պարագայում՝ բերման կենթարկեն։ Առաջարկեցի երրորդ տարբերակը՝ իրենք գան հավաքի մոտ, մեքենայի մեջ նստենք, խոսենք։ Եկել են իմ հետևից և մենք մեքենայով մեծ արագությամբ շարժվել ենք դեպի Հրազդան։ Հասել ենք առանձնատուն։ 1 ժամ հետո եկել է 2 մարդ, եղել է բավականին երկար խոսակցություն: ...Խոսակցությունն այն մասին էր, որ նրանք ասում էին, որ շարժումը գնում է շատ սխալ ճանապարհով, որ ես եմ, որ այս ընթացքում ինչ-որ մի կերպ տարանջատված եմ շարժումից։ Առաջարկել են, որ փոխեմ շարժման ուղղությունը, թե չէ կարող է նաև մարդ մահանալ։ Պետրոսյանը նաև հավելեց, որ իրեն ցույց են տվել բազմաթիվ «շատ վատ» ձայնագրություններ: «Չգիտեմ` կոնտեքստից կտրված, թե արհեստական բանականությամբ պատրաստված, այնուամենայնիվ, շատ վատ բովանդակությամբ ձայնագրություններ, որոնցից միայն մի 5 տոկոսն են դեռ հրապարակել, որոնց հիման վրա էլ կալանավորել են Գերասիմ Վարդանյանին: Նա նաև նշեց, որ շատ երկար զրույց է ունեցել Բագրատ Սրբազանի հետ, ամեն ինչ իրեն պատմել է: Մոսկվա գնալու վերաբերյալ էլ Պետրոսյանը նշեց, որ մեկնումը ծրագրած էր դեռ մեկ ամիս առաջ և խիստ անձնական նպատակով է գնացե |