▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա Զոհրաբյանը ևս հայտնվել է analitik-ի «թիրախում»

armlur.am-ը գրում է. Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ շորթման մեղադրանքով ձերբակալվել են «analitik» լրատվական կայքի տնօրենը, նրա օգնականն ու մամուլի ակումբի պատասխանատուն: Հայտնել էինք նաև, որ լրատվականի ներկայացուցիչները` տնօրենի գլխավորությամբ, փորձել են գումար շորթել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, ով էլ նրա դեմ հաղորդում է ներկայացրել:

Պատգամավորների թիվը, ում լրատվականի տնօրեն Անի Հովհաննիսյանը փորձել է շանտաժի ենթարկել, չի սահմանափակվում միայն Ուրիխանյանով: Մեզ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, տարբեր միջնորդներ ուղարկվել են նաև ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մոտ:

Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց լուրը և պատասխանեց մեր մի քանի հարցերին:

–Տիկին Զոհրաբյան, այսօր լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ analitik.am լրատվական կայքի տնօրենն ու ևս երկու աշխատակից բերման են ենթարկվել շորթման կասկածանքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հաղորդումը ներկայացրել է ԱԺ պատգամավոր: Մեզ հայտնի դարձավ, որ խոսքը Տիգրան Ուրիխանյանի մասին է:

Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը, հատկապես որ հնարավոր է շահարկվի նաև լրատվամիջոցի հանդեպ սանկցիայի կիրառումը:

-Գիտեք, ես չեմ կարծում, որ նման շահարկում լինի, որովհետեւ մենք հստակ պետք է կատարենք տարանջատում լրատվամիջոցի եւ շատաժի միջև: Լրատվամիջոցների կողքին է մեզնից յուրաքանչյուրը` առաջին հերթին ես` որպես նախկին լրագրող, կանգնած ենք եղել և այսօր էլ պատրաստ եմ ցանկացած գնով պաշտպանելու պրոֆեսիոնալ լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքը, նրա իրավունքի դեմ ոտնձգության դեպքում հանդես գալ ամենաառաջինը: Սակայն խոսքը տվյալ դեպքում բացարաձակ լրատվամիջոցի մասին չէ, խոսքը մի երեւույթի մասին է, որի նպատակը նման ճանապարհով դրամաշորթությունն է եղել:

Ես չգիտեմ` նշված պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է, թե ոչ, սակայն մի բան կարող եմ ասել` նշված տիկնոջ կողմից փորձ է արվել շատ պաշտոնյաներից, պատգամավորներից նման կերպ, նման շատնաժների միջոցով ինչ-ինչ բաներ կորզել, փորձ է արվել տարբեր ճանապարհներով` անձնական, ֆինանասական խնդիրները լուծել, սակայն նշում եմ, որ մեզնից եւ որեւէ մեկը չունեցավ այդ քաղաքացիական համարձակությունը, եթե դա Տիգրանն է, որ գնար այդ քայլին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее